Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Գիտնականները կոկորդիլոսների արյան մեջ հզոր հակամանրԷական միջոցներ են գտել

Գիտնականները կոկորդիլոսների արյան մեջ հզոր հակամանրԷական միջոցներ են գտել

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտնականները հայտնաբերել են այն հիմնական պաշտպանական նյութերը, որոնք կոկորդիլոսներին եւ ալիգատորներին թույլ են տալիս օգտվել իմունիտետից, որի ուժին հավասարը կենդանական աշխարհում գրեթե չկա: Միսիսիպյան ալիգատորի արյունը հետազոտողները հույս ունեն դրանց հիման վրա ստեղծել նոր տիպի անտիբիոտիկներ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնագործության մասին հաղորդել Է New Scientist-ը՝ հղում անելով PLoS One հանդեսին:  

Էվոլյուցիայի 37 միլիոն տարվա ընթացքում կոկորդիլոսները մշակել են վարակներից պաշտպանության հզոր միջոցներ: Այդ գիշատիչները ծանր վերքեր են հասցնում միմյանց, որոնցից դրանք բուժվում են նվազագույն բարդացումներով. չնայած այն բանին, որ դրանց բնակության  միջավայրը հեռու Է մանրԷազերծ լինելուց:

Ամերիկյան ալիգատորների իմունային համակարգի պաշտպանության առաջին գիծը գիտականները նկարագրել են 2008 թվականին: Լուիզիանայի կենսաքիմիկոսները հայտնաբերել են, որ սողունների արյան շիճուկը ոչնչացրել Է 23 տեսակի մանրԷներ, իսկ Էրիթրոցիտները՝ ՁԻԱՀ-ի վիրուսը: Ալիգատորների գլխավոր զենքը եղել են ֆերմենտները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am