Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Դիեգո Մարադոնան հեռուստաեթերում հայտնվել Է ականջօղերով եւ շրթունքները ներկած

Դիեգո Մարադոնան հեռուստաեթերում հայտնվել Է ականջօղերով եւ շրթունքները ներկած

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան Վենեսուելայի Telesur հեռուստաալիքի հաղորդումներից մեկի եթերում հայտնվել Է ականջօղերով եւ շրթունքները ներկած, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Mirror-ին:

Ինչպես նշել Է հրատարակությունը, մարզիկը «խիստ հեռացել Է  մաչոյի իր ոճից»: Մարադոնան Telesur-ի ստուդիայում արտասովոր կերպարանքով հայտնվել Է մարտի 1-ին: Ո՛չ նա ինքը, ո՛չ Էլ հաղորդավարը չեն մեկնաբանել ֆուտբոլիստի ատաքինի  փոփոխությունները:    

2015 թվականի փետրվարին աշխարհի զանգվածային լրատվամիջոցները հաղորդել Էին, որ 54-ամյա Մարադոնան ենթադրաբար պլաստիկ վիրահատություն Է արել՝ դեմքը երիտասարդացնելու նպատակով: Մամուլի ներկայացուցիչների կարծիքով՝ ֆուտբոլիստին այս քայլին Է դրդել մշտական ընկերուհու հետ տարիքային տարբերությունը: Նրա ընկերուհին՝ Ռոսիո Օլիվան, 24 տարեկան Է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am