Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Էբոլա վիրուսի զոհերի թիվը հասել է 9 հազար 714-ի. ԱՀԿ

Էբոլա վիրուսի զոհերի թիվը հասել է 9 հազար 714-ի. ԱՀԿ

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության զոհերի թիվը փետրվարի 26-ից ի վեր ավելացել է 54-ով, վարակվածների թիվը՝ 88-ով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից մարտի 2-ին հրապարակված տվյալները:

Ընդամենը համաճարակի սկսվելուց հետո Արեւմտյան Աֆրիկայի, երեք երկրում՝ Գվինեայում, Լիբերիայում եւ Սիեռա Լեոնեում, մահացել է 9 հազար 714 մարդ, վարակվել է 23 հազար 913 բնակիչ:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ գործակալությունը, հիվանդանալու դեպքեր են գրանցվել նաեւ Մալիում, Նիգերիայում, Սենեգալում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում: Սակայն այդ երկրների մեծ մասում վարակվածների թիվը չի գերազանցում տասը: Բացառություն է կազմում Նիգերիան, որտեղ վարակվել է 20 մարդ, մահացել են 8-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am