Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Նորմանդական քառյակի» ղեկավարներն առաջընթաց են նշել Մինսկի համաձայնությունների կատարման հարցում

«Նորմանդական քառյակի» ղեկավարներն առաջընթաց են նշել Մինսկի 
համաձայնությունների կատարման հարցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նորմանդական քառյակի» երկրների ղեկավարներն առաջընթաց են արձանագրել Մինսկի համաձայնությունների կատարման հարցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Ելիսեյան պալատը՝ ամփոփելով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի միջեւ կայացած հեռախոսային բանակցությունների արդյունքները:

«Նորմանդական քառյակի» երկրների ղեկավարներն առաջընթաց են արձանագրել Մինսկի համաձայնությունների կատարման հարցում, սակայն ընդսմին նրանք ընդգծել են իրադրությունը բարելավելու անհրաժեշտությունը»,- ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ:

Չորս պետությունների ղեկավարները «պայմանավորվել են դիմել ԵԱՀԿ-ին՝ կոչ անելով ավելի ակտիվ դեր խաղալ այն առումով, որ ապահովվի հրադադարի եւ ծանր սպառազինությունների հետքաշման ավելի խիստ վերահսկումը»: Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանը եւ Ուկրաինան խնդրում են կազմակերպությանը՝ «ամեն օր տեղեկացնել պայմանավորվածությունների կատարման ընթացքի մասին»:

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ հարկավոր է նաեւ «Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համագործակցությամբ օժանդակել ռազմագերիների ազատմանը եւ հումանիտար օգնություն տրամադրելուն»: «Նորմանդական քառյակի» երկրների ԱԳ նախարարությունների ներկայացուցիչները հանդիպում կանցկացնեն մարտի 6-ին՝ քննարկելու Մինսկի համաձայնությունների կատարումը:

«Քառյակի» ղեկավարները նաեւ ակնկալում են, որ շփման խումբը «կստեղծի պայմանավորվածությամբ նախատեսված աշխատանքային խմբեր՝ հենց որ դա թույլ տա հրադադարի պահպանման հետ կապված իրադրությունը»:

Ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում պաշտպանել են հրադադարի ռեժիմի խախտման բոլոր կետերում ԵԱՀԿ-ի դիտորդների տեղաբաշխման նախաձեռնությունը: Այդ մասին հայտնել են ուկրաինական պետության ղեկավարի մամուլի ծառայությունում:

«Զրուցակիցները պաշտպանեցին հրադադարի ռեժիմի խախտման բոլոր կետերում ԵԱՀԿ-ի դիտորդների տեղաբաշխման Ուկրաինայի առաջարկը… ներառյալ 10 բնակավայր՝ Սչաստյեն, Պոպասնայան, Ստանիցան, Լուգանսկայան, Կրիմսկոյեն, Ավդեեւկան, Վոլնովախան, Գրանիտնոյեն, Շիրոկինոն, Դոնեցկի օդանավակայանի շրջանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, կողմերն ընդգծել են ԵԱՀԿ-ի տեսուչների անվտանգության եւ աշխատանքի պատշաճ ռեժիմի ապահովման, ներառյալ հետքաշված տեխնիկայի տեղաբաշխման վայրերում անարգել ստուգումների անհրաժեշտությունը:

Բացի այդ, ղեկավարների զրույցի ընթացքում արծարծվել է Դոնբասի բնակիչներին հումանիտար օգնություն հասցնելու հարցը եւ «էներգետիկական հարցեր»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am