Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՓՄՁ-ներն իրենք են ընտրելու շրջանառության հարկը մուծելու ձևաչափը. պատգամավոր

ՓՄՁ-ներն իրենք են ընտրելու շրջանառության հարկը մուծելու ձևաչափը. 
պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոքր և միջին ձեռնարկատերերը իրենք են ընտրելու շրջանառության հարկը մուծելու ձևաչափը: Լրագրողների հետ մարտի 2-ին կայացած հանդիպմանը հայտնեց Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններից հետո ՓՄՁ-երը հայտնվել են շահեկան վիճակում: Այժմ փոքր և միջին ձեռնարկատերերը իրենք կարող են ընտրել շրջանառության հարկը վճարելու իրենց հարմար տարբերակը. կամ ներկայացնում են պատշաճ փաստաթղթավորում և ցույց են տալիս իրենց տարեկան շրջանառությունը`վճարելով համապատասխանաբար 1 տոկոս, կամ եթե հրաժարվում են վերը նշված պահանջներից, ապա վճարում են 5 տոկոս»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`նշեց նա և հավելեց, որ ՓՄՁ-երի շահերից է բխում նաև շրջանառության հարկ վճարող համարվելու շեմը ներկայիս 58.35 միլիոն դրամի փոխարեն 113.4 միլիոն դրամ դարձնելու որոշումը:

Նա նշեց, որ «Շահութահարկի մասին» և «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքներում կատարված փոփոխությունները բխում են հայկական արտադրողների շահերից: «Շահութահարկի դրույքաչափի նվազեցումը 20 տոկոսից մինչև 2 տոկոս` 50 մլրդ դրամ և ավելի, ինչպես նաև 40 մլրդ դրամ արտահանման ծրագրերի նկատմամբ նպատակ ունեն պաշտպանելու հայ արտադրողների շահերը, բացի այդ` այդ օրենքները միտված են նաև հայկական ապրանքները ավելի մրցունակ է դարձնելու ԵՏՄ ապրանքնային շուկայում»,-ընդգծեց Մինասյանը:

Անդրադառնալով վերջին շրջանում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին` նա նկատեց, որ Հայաստանի քաղաքական դաշտը վերափոխվում է: «Ազգային ժողովի քառօրյան բոյկոտելու ԲՀԿ-ի որոշումը զուտ քաղաքական էր և սպասելի, քանի որ իրենց մոտ լուրջ խնդիրներ կան և մարտի 5-ին կայանալիք ԲՀԿ համագումարում իրենք կորոշեն հետագա անելիքները: Ինչ վերաբերում է մարտի 1-ին կայացած ՀԱԿ-ի հանրահավաքին Լևոն Տեր-Պետրոսյանի` որոշակի ժամանակով իրենց հանրահավաքները դադարեցնելու որոշմանը, ապա դա ժամանակ շահելու միջոց է: Նա հույս ունի, որ առաջիկայում որոշակի քաղաքական պրոցեսներ կընթանան, որոնք իր թիմակիցները օգտագործելու հնարավորություն կունենան»,-հավելեց Մինասյանը:

2015թվականի մարտի 1-ին կայացած ՀԱԿ-ի հանրահավաքին Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, թե հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջիկա երկու ամիսները հագեցած են լինելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված զանազան հանրային ծրագրերով, որոնց խանգարելու մտադրություն իրենք բացարձակապես չունեն, Կոնգրեսի ղեկավարությունը միառժամանակ՝ առնվազն մինչև ապրիլի 24-ը, զերծ կմնա զանգվածային միջոցառումների անցկացումից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am