Լավրովը եւ Քերին Ժնեւում քննարկել են ուկրաինական ճգնաժամը եւ Սիրիայի իրադրությունը
14:43, 2 Մարտ 2015
ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժնեւում ավարտվել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:
Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները բանակցություններն անցկացրել են ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Հանդիպումը, որը «Նախագահ Ուիլսոն» հյուրանոցում տեղի Է ունեցել փակ ռեժիմով, ամերիկյան կողմի տվյալներով՝ տեւել Է 1 ժամ 20 րոպե:
Ինչպես սպասվում Էր, ուշադրության կենտրոնում պետք Է լիներ ուկրաինական ճգնաժամը՝ փետրվարի 12-ի Մինսկի պայմանավորվածությունների կատարման համատեքստում: Բացի այդ, օրակարգում եղել են Իրանի միջուկային ծրագրի հիմնախնդիրը, ինչպես նաեւ Սիրիայում ստեղծված իրադրությունը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում