Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կանադացիները թղթադրամների վրա նախկին վարչապետին «վերածում են» դերասան Լեոնարդ Նիմոյի

Կանադացիները թղթադրամների վրա նախկին վարչապետին «վերածում են» 
դերասան Լեոնարդ Նիմոյի

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի բազմաթիվ բնակիչներ են մասնակցել այն ակցիային, որը Canadian Design Resource ընկերությունը կազմակերպել Էր ամերիկացի դերասան Լեոնարդ Նիմոյի հիշատակին, ով խաղացել Է Սփոքի դերն «Աստղային ուղի»(Star Trek) կուլտային հեռուստատեսային սերիալում, եւ նրա դիմանկարներով են նկարազարդել հինգդոլարանոց թղթադրամները: Նիմոյը վախճանվել Է փետրվարի 27-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:  

Ակցիայի մասնակիցները գնդիկավոր գրիչով վարչապետ սըր Ուիլֆրիդ Լորիեի (1896 – 1911) դիմանկարը, որը պատկերված Է կանադական հինգդոլարանոց թղթադրամների վրա, վերածում են Սփոքի դիմանկարի եւ իրենց ստեղծագործությունը զետեղում են սոցցանցում: Twitter-ում դրանք, ինչպես նաեւ դերասանին նվիրված բոլոր պատկերները նշված են  #Spock и #LiveLongAndProsper («Ապրիր երկար եւ բարգավաճիր», Սփոքի՝ ժողովրդի կողմից օգտավործվող ողջույնը) հեշթեգներով, հաղորդում Է Mashable.com  պորտալը: 

Twitter-ի որոշ օգտատերեր նշում են, որ փողի հետ նման մանիպուլյացիաները այնքան Էլ օրինական չեն: Կանադայի Թագավորական դրամահատարանի կայքի համաձայն՝ ոչ ոք չի կարող «հալել մետաղադրամները կամ պատռել թղթադրամները, ինչպես նաեւ դրանք չօգտագործել ըստ նպատակի», այնուամենայնիվ, թղթադրամների նկարազարդումն արգելելու մասին խոսք չկա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am