Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հունաստանը վերստին պարտքի մասնակի դուրսգրում Է պահանջել

Հունաստանը վերստին պարտքի մասնակի դուրսգրում Է պահանջել

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանը շարունակում Է պնդել Եվրամիության եւ միջազգային վարկատուների հանդեպ պետական պարտքի մասնակի դուրսգրման անհրաժեշտությունը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Deutsche Welle-ին:

Չորս ամսով ֆինանսական օգնության  երկարաձգումն Աթենքին թույլ Է տվել վերստին պահանջներ առաջադրել պարտային վեճում, հայտարարել Է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը՝ ելույթ ունենալով ազգային հեռուստատեսությամբ: «Մենք հասել ենք այն նպատակներին, որոնք առաջադրել Էինք բանակցությունների առաջին փուլում»,- նշել Է նա:      

Ցիպրասի խոսքով՝ այժմ Աթենքը կկարողանա վարկային պայմանագրի պայմանների շուրջը երկխոսություն վարել «ազնվորեն եւ առանց շանտաժի»: Նա նաեւ հայտարարել Է եվրոպացի գործընկերներին Հունաստանի պարտքի դուրսգրման հայտ ներկայացնելու մտադրության մասին:

«Ինտերֆաքս»-ը հիշեցնում Է, որ ավելի վաղ Բեռլինը մերժել Է պարտքի վերաձեւակերպման Աթենքի պահանջները: Այնուամենայնիվ , Բունդեսթագը փետրվարի 27-ին ձայների մեծամասնությամբ քվերարկել Է Հունաստանի միջազգային ֆինանսական օգնությունը մինչեւ ընթացիկ տարվա հունիսը երկարաձգելու օգտին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am