Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-6 աստիճանով

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-6 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում մարտի 3-ին առանձին շրջաններում, 4-5-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, օդի ջերմաստիճանը մարտի 3-5-ին կնվազի 5-6, 6-ի գիշերը` ևս 2-3 աստիճանով, իսկ 6-7-ին կբարձրանա 6-7 աստիճանով:  Մարտի 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևմտյան` 3-8 մ/վրկ արագությամբ:

Երևանում մարտի 3-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, կա թույլ տեղումների հավանականություն, մարտի 4-5-ին սպասվում են տեղումներ, 6-7-ին՝ առանց տեղումների եղանակ: Մարտի 3-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +14 աստիճան, մարտի 4-ին` +12, մարտի 5-ին` +8, մարտի 6-ին` +12, մարտի 7-ին` +15 աստիճան: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am