Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Հռոմի պապը դատապարտել է Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի հանցագործությունները

Հռոմի պապը դատապարտել է Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի հանցագործությունները

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դատապարտել է ծայրահեղական ահաբեկիչների հանցագործությունները, որոնք իրականացվում են Սիրիայում և Իրաքում քրիստոնյաների հանդեպ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, նա այդ երկրներում տեղի ունեցող դեպքերը որակել է սարսափելի դաժան հանցագործություններ:

Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում համախմբված հավատացյալներին  Հռոմի Պապը դիմել է հետևյալ խոսքով. «Սիրելի եղբայրներ և քույրեր, Սիրիայից և Իրաքից հասած ողբերգական լուրերը չեն դադարում՝ բռնություններ, առևանգումներ, քրիստոնյաների և այլ խմբերի դեմ վայրագություն: Այս դաժան կացության մեջ ապրողներին պետք է վստահեցնենք, որ իրենց չենք մոռացել և աղոթք ենք բարձրացնում, որպեսզի հնարավորինս արագ վերջ տրվի այս անհանդուրժելի բարբարոսությանը»:

Փետրվարի 23-ին «Իսլամական պետությունը» հարձակվել էր Սիրիայի Հասաքե մարզի արևմուտքում գտնվող ասորական գյուղերի վրա, այրել եկեղեցիներ, տներ, սպանել բնակիչների: Հազարավոր բնակիչներ ստիպված լքել են իրենց բնակավայրերը:

ԻՊ-ի ահաբեկիչներն իրենց հանցագործությունները շարունակում են Իրաքում: Նրանք հարձակվել են իրաքյան Մոսուլ քաղաքի թանգարանի վրա և ավերել այն:

«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և, միևնույն ժամանակ, ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրի մոջահեդներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am