Լիբանանյան բանակը հետ է մղել Սիրիայից ներթափանցող գրոհայիններին
13:14, 1 Մարտ 2015
ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանյան բանակը մարտի 1-ին հետ է մղել Սիրիայից Ջուրուդ-Էրսալ լեռնաշղթայի կողմող երկիր ներխուժելու փորձ արած ահաբեկիչների խումբը:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, գրոհայինները փորձում էին ներթափանցել Վադի-Խմեյիդ լեռնանցք:
«Բախումների ընթացքում հակառակորդը կորուստներ է կրել, նրա շարքերում կային սպանվածներ ու վիրավորներ»,- տեղից հաղորդել է ռազմական ներկայացուցիչը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում