Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հետաքննությունը Բորիս Նեմցովի սպանության գլխավոր շարժառիթը քաղաքականն է համարում

Հետաքննությունը Բորիս Նեմցովի սպանության գլխավոր շարժառիթը 
քաղաքականն է համարում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել ՌԴ քրեական օրենսգրքի 150-րդ (սպանություն) և 222-րդ (զենքի անօրինական շրջանառություն) հոդվածովներով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ըˋ վկայակոչելով ռուսական «РБК: TB» հեռուստաընկերության կայքը, սպանության հիմնական շարժառիթ է դիտարկվում քաղաքականը: Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը թվարկել է շարժառիթի հիմնական տարբերակները. «Այս պահի դրությամբ` մի քանի տարբերակներ են դիտարկվում. Սպանություն` որպես երկրում քաղաքական իրադրության ապակայունացման սադրանք, իսկ Նեմցովը հնարավոր է զոհ է դարձել նրանց համար, ովքեր իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար ոչնչից չեն զգուշանում»,- ասել է Մարկինը:

Գործը վարող քննչական խումբը ղեկավարում է Մոսկվայի գլխավոր քննչական վարչության պետի պաշտոնակատար Ալեքսանդր Դրիմանովը: Հետաքննությանը ներգրավել են կենտրոնական բաժնի քննիչները և դատաբժիշկները: РБК-ի թղթակցի հետ զրույցում, ուժային կառույցների ներկայացուցիչները նշել են, որ հանցագործի որոնողական աշխատանքներով զբաղված են նաև սահմանադրական կարգի պահպանության, Անվտանգության դաշնային ծառայության ահաբեկչության դեմ պայքարի և Ներքին գործերի նախարարության հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները: Նախաքննության տվյալներով` Բորիս Նեմցովը սպանվել է Մոսկվայի ժամանակով ժամը 23:15-ի սահմաններում, երբ զուգընկերուհու` Ուկրաինայի քաղաքացի Աննա Դուրիցկայի հետ, Մոկսվայի մեծ կամրջով քայլելիս է եղել դեպի «Բոլոտնայա» հրապարակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am