Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀԱԿ-ը Նեմցովի սպանությունը Ռուսաստանի միջազգային վարկին ծանրագույն հարված է համարում

ՀԱԿ-ը Նեմցովի սպանությունը Ռուսաստանի միջազգային վարկին ծանրագույն 
հարված է համարում

ԵՐԵՎԱՆ,  28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Հայ ազգային կոնգրեսը» խստորեն դատապարտում է Նիժնի-Նովգորոդի նախկին նահանգապետ, Ռուսաստանի Դաշնության նախկին փոխվարչապետ, հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչ, հավատավոր դեմոկրատ եւ ինտերնացիոնալիստ Բորիս Նեմցովի դաժան սպանությունը եւ խորապես ցավակցում նրա հարազատներին ու ընկերներին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին քաղաքական ուժի լրատվական ծառայությունից, կոնգրեսը միաժամանակ վստահություն է հայտնում, որ պատկան մարմիններն ամեն ինչ կանեն ակնհայտորեն քաղաքական մոտիվներով կատարված այդ եղկելի ոճրագործությունը բացահայտելու եւ նրա պատասխանատուներին արդարադատության առջեւ կանգնեցնելու համար, նկատի ունենալով, որ այդ ոճրագործությունը, Նեմցովի անձնական ողբերգությունը լինելուց բացի, ծանրագույն հարված է՝ հասցված Ռուսաստանի միջազգային վարկին, ինչը չի կարող չմտահոգել նրա բարեկամ պետությունների հասարակություններին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am