Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Արգենտինայում հայ համայնքը բողոքի ցույցի է դուրս եկել Ադրբեջանի դեսպանատան դիմաց

Արգենտինայում հայ համայնքը բողոքի ցույցի է դուրս եկել Ադրբեջանի 
դեսպանատան դիմաց

ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սումգայիթում, Բաքվում և Կիրովաբադում հայկական կոտորածների զոհերի հիշատակը ոգեկոչելու և Արգենտինայում ադրբեջանցի դիվանագետների հակահայկական գործողությունների մասին տեղեկցանելու համար բողոքի ցույց է կազմակերպվել Բուենոս Այրեսում Ադրբեջանի դեսպանատան դիմաց:   «Ադրբեջանում ապրող հայերի սպանությունները, հալածանքները, ահաբեկումները և տեղահանությունները մինչև 80-ական թվականների վերջերը մարդկության դեմ հանցագործություններ են, որոնց պատասխանատվությունը պետք է կրի Ադրբեջան պետությունը»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ըˋ վկայակոչելով «Agencia Prensa Armenia» գործակալությունը, ասել է Հայ երիտասարդական հիմնադրամի անդամ Արի Ասադուրյանը:

Բողոքի ակցիային մասնակցել են Արգենտինայի հայ համայնքի 300 անդամ, Հայկական հարցը պաշտպանող քաղաքական կազմակերպություններ: Ավելին, Հայոց ցեղասպանության հարյուրերերորդ տարելիցի Բուենոս Այրեսի հանձնաժողովը օրեր առաջ հայտարարություն է արել, որում ասվում է, որ «աշխարհի տարբեր մասերում բնակվող հայերը և նրանց ժառանգները պատրաստվում են ոգեկոչել ողջ պատմության ընթացքում տեղի ունեցած վատթարագույն աղետի հարյուրերորդ տարելիցը»: Ադրբեջանում հայերի կոտորածները «չեն կարող առանձնացվել թուրքական պետության և Հարավային Կովկասում նրա դաշնակիցների խտրական քաղաքականությունից»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am