Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԵՊՀ-ն Ցեղասպանության տարելիցին նվիրված վիրտուալ նոր հարթակ է ստեղծել

ԵՊՀ-ն Ցեղասպանության տարելիցին նվիրված վիրտուալ նոր հարթակ է ստեղծել

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՊՀ-ի պաշտոնական պորտալում արդեն գործում է «ԵՊՀ-ն հիշում է և պահանջում» խորագրով կայք: Ինչպես ««Արմենպրես»ին տեղեկացրին բուհից, genocide100.ysu.am կայքը երկու լեզվով՝ հայերեն և անգլերեն, տեղեկատվություն է տարածում Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի և դրա շրջանակներում պետհամալսարանի կողմից իրականացվող միջոցառումների վերաբերյալ:

Այն բաղկացած է մի քանի բաժիններից՝ «Գլխավոր», «Նորություններ» և «Միջոցառումների օրացույց», որտեղ զետեղված են Հայոց ցեղասպանության հիշատակմանը նվիրված առավել կարևոր նորություններ, առաջիկայում կայանալիք միջոցառումները, ինչպես նաև Մեծ եղեռնին վերաբերող այլ կայքերի հղումները: 

Առանձնակի շեշտադրված է ԵՊՀ երախտիքի ծառուղու հիմնադրման և բացման արարողությունը: ԵՊՀ երախտիքի ծառուղու աջ և ձախ կողմերում կտեղադրվեն 20-րդ դարի սկզբի մեծագույն ողբերգությունը հասարակական լայն շրջանակներում քննադատած, բողոքի ու կարեկցանքի խոսքեր արտահայտած հայտնի գործիչների կիսանդրիները: Հայության մի ստվար հատվածին մահվան ճիրաններից փրկած ու օգնություն ցուցաբերած օտարազգի գործիչների կենսագրությունները նույնպես տեղադրված են կայքի համապատասխան բաժնում:

«Կայքը գործելու է նաև հետագայում՝ որպես ԵՊՀ պորտալի ենթահանգույց: Հարկ է նշել, որ այնտեղ տեղադրված հղումները օգտատերերին թույլ կտան ծանոթանալ նաև համապետական մասշտաբներով իրականացվող միջոցառումներին և նորություններին: Տվյալ հանգույցներն էլ համապատասխանաբար իրենց կայքերում որպես հղում կտեղադրեն ԵՊՀ-ում իրականացվող միջոցառումներն ու արդեն իսկ տեղադրված նորությունները»,- նշել է ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը:

ԵՊՀ պրոռեկտորն ընդգծել է նաև, որ նախաձեռնության գլխավոր նպատակն է եղել ստեղծել մի հանգույց, որտեղ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված տեղեկատվությունը մեկտեղված կլինի մեկ ընդհանուր հարթակի վրա՝ գրավելով թե՛ Սփյուռքի հայերին, թե՛ ներքին լսարանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am