Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երիտասարդական նվագախումբն «Ալ Բուստան» փառատոն է ժամանել ավելի քան պատրաստված

Երիտասարդական նվագախումբն «Ալ Բուստան» փառատոն է ժամանել ավելի քան պատրաստված

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վինչենցո Բելինիի «Նորմա» օպերայով փետրվարի 26-ին մեկնարկել են Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ելույթները Բեյրութում անցկացվող «Ալ Բուստան» միջազգային փառատոնում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից, արդեն երկրորդ տարին անընդմեջ Երիտասարդական նվագախումբը հրավիրվում է հեղինակավոր միջազգային այս փառատոնի կողմից՝ որպես պաշտոնական նվագախումբ։  

Փառատոնի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն, խոսելով Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մասին, նշել է. «Երիտասարդական նվագախմբից առաջին տպավորությունս ֆանտաստի՜կ է։ Նվագախումբը փառատոն է ժամանել ավելի քան պատրաստված, ինչպես միշտ, թերևս: Հրաշալի և ակտիվ երաժիշտներ են, մեծ պրոֆեսիոնալներ, լի կամքով և ցանկությամբ՝ անելու ամեն հնարավորը լավագույնս ներկայանալու համար: Զարմացած էի, որ լինելով սիմֆոնիկ նվագախումբ՝ Երիտասարդականը լիովին զգում է ներկայացման իր սովորական ոճին ոչ բնորոշ օպերային կատարման ճկունությունը: Սքանչելի երաժիշտներ են, միշտ բարձր տրամադրությամբ, բաց են դիրիժորի հետ համագործակցության համար: Ավելի լավ միջավայր աշխատանքը սկսելու համար անգամ հնարավոր չէ պատկերացնել»։

«Ալ Բուստան» փառատոնի շրջանակներում Երիտասարդական նվագախումբը կունենա ևս 4 համերգ՝ հանդիսատեսին ներկայացնելով Մոցարտի, Բեթհովենի, Չայկովսկու և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Մարտի 10-ին Բեյրութի Էմիլ Բուստանի անվան համերգասրահում կայանալիք համերգը Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կնվիրի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am