Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վիճաբանությունն ավարտվել է սպանության փորձով

Վիճաբանությունն ավարտվել է սպանության փորձով

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել խուլիգանություն կատարելու, ապօրինի կերպով հրազեն կրելու և երկու անձանց սպանության փորձի դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով հարուցված քրեական գործը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին է հայտնում ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունը:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2015թ. փետրվարի 6-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարածքում հատուկ ծառայություն իրականացնող անձ Արմեն Վ.-ն իր կնոջ աշխատանքային հարցերի շուրջ ծագած տարաձայնությունների պատճառով ընկերների հետ միասին վիճաբանել է քաղաքացիներ Ռուդոլֆ Ս.-ի, Արմեն Է.-ի և դեպքի վայր ժամանած այլ քաղաքացիների հետ:

Վիճաբանությունը վերաճել է ծեծկռտուքի, որի մասնակիցները ոտքերով և ձեռքերով, քարերով ու դանակով հարվածներ են հասցրել միմյանց, բարձրաձայն հնչեցրել են հայհոյանքներ` բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ: Վիճաբանության մասնակից Բագրատ Թ.-ն ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, գիտակցելով իր գործողություններով տվյալ վայրի անցորդների կյանքը և առողջությունը իրական վտանգի տակ դնելու հանգամանքը, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, իր կողմից ապօրինի ձեռք բերված և կրվող հրազենից կրակել է Արմեն Է.-ի և Ռուդոլֆ Ս.-ի ուղղությամբ, ովքեր հրազենային վնասվածքով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ հաջողվել է փրկել նրանց կյանքը, այսինքն՝ հանցագործությունն ավարտին չի հասցվել Բագրատ Թ.-ի կամքից անկախ հանգամանքներով:

Բագրատ Թ.-ն դեպքի վայրից դիմել է փախուստի: Վերջինս ներգրավվել է որպես մեղադրյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, և հայտարարվել է հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am