Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԼՂՀ ԱԺ նախագահը կարևորել է մտավորականության եւ երիտասարդության հետ արդյունավետ երկխոսությունը

ԼՂՀ ԱԺ նախագահը կարևորել է մտավորականության եւ երիտասարդության հետ 
արդյունավետ երկխոսությունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը փետրվարի 27-ին Արցախի պետական համալսարանում հանդիպել է պրոֆեսորա-դասախոսական կազմի և ուսանողների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը կարևորել է գիտակրթական գլխավոր հաստատության և բարձրագույն իշխանության ներկայացուցիչների պարբերական հանդիպումների անհրաժեշտությունը:

Անդրադառնալով 1988 թվականի փետրվարյան իրադարձությունների պատմական
նշանակությանը՝ Ազգային ժողովի նախագահն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի անկախ պետականության՝ որպես արցախյան շարժման առաջադրած նպատակների իրականացման հիմնական միջոցի իրողությունը: Խորհրդարանի ղեկավարն երկրի ապագայի հետ կապված հրատապ հարցերի լուծման գործում կարևորել է մտավորականության եւ երիտասարդության հետ արդյունավետ երկխոսության հարթակների ձևավորումը:

Հանդիպման ավարտին Աշոտ Ղուլյանը պատասխանել է դասախոսների և ուսանողների հարցերին, լրացուցիչ պարզաբանումներ տվել խորհրդարանի գործունեության, կրթական համակարգի ճիշտ ծրագրավորման, տարածաշրջանային գործընթացներում Արցախի դերակատարության ու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների հետ կապված խնդիրների առնչությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am