Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՀ-ն և ՅՈԻՆԻUԵՖ-ը կընդլայնեն համագործակցությունը խոցելի երեխաների սոցիալական ներառման ոլորտում

ՀՀ-ն և ՅՈԻՆԻUԵՖ-ը կընդլայնեն համագործակցությունը խոցելի երեխաների 
սոցիալական ներառման ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը պաշտոնապես տվեցին խոցելի երեխաների սոցիալական ներառման, այլընտրանքային խնամքի, ինչպես նաևˋ ընտանիքի աջակցության նոր ծրագրի մեկնարկը: «Արմենպրես»-ի փոխանցմամբˋ փետրվարի 27-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցների նախարար Արտեմ Ասատրյանը և ՀՀ-ում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Հենրիետ Արենսը ստորագրեցին «Խոցելի երեխաների սոցիալական ներառում, այլընտրանքային խնամքի, ընտանիքի աջակցության և ներառական կրթության ծառայությունների ընդլայնում» ծրագրի փոխըմբռնման հուշագիր:

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տվյալներովնˋ Հայաստանում գրանցված է հաշմանդամություն ունեցող 8000 երեխա: Նրանց մեծ մասի դպրոց ընդունվելու վերաբերյալ տվյալներ չկան: Հատուկ տիպի դպրոցների 2800 ուսանողներից 500-ը գրանցված հաշմանդամության կարգավիճակ ունեն: Հատուկ դպրոցների երեխաները մեկուսացված են իրենց հասակակիցներից ու համայնքներից և սոցիալապես բացառված լինելու առավել մեծ ռիսկի տակ են: Եվ երբ նրանք ավարտում են դպրոցը, նրանց առաջարկվող հնարավորություններն այնքան էլ շատ չեն:

Իսկ Հայաստանի խնամքի հաստատություններում կա մոտ 5000 երեխա: Նրանցից 3800-ը մշտապես բնակվում է այդ հաստատություններում և հազվադեպ է տուն գնում: Այդ երեխաների մոտ 80 տոկոսը առնվազն մեկ ծնող ունի և հայտնվել է խնամքի հաստատությունում` հիմնականում իրենց ընտանիքների սոցիալական ու տնտեսական դժվարությունների հետևանքով:

ՅՈԻՆԻUԵՖ-ը համոզված է, որ այլընտրանքային խնամքի լուծումները, բացի երեխաների լավագույն շահերին արձագանքելուց և ընտանեկան միջավայրում մեծանալու իրավունքից, նաև քիչ ծախսատար են պետության համար՝ պատշաճ կառավարվելու դեպքում:

Կազմակերպությունը նշում է նաև, որ Հայաստանում դեռևս խիստ խտրական վերաբերմունք է նկատվում հաշմանդամություն ունեցող երեխաների ու նրանց ընտանիքների հանդեպ, և ավելին է անհրաժեշտ անել նրանց իրավունքների պաշտպանությունը խթանելու՝ կարիքներին ու կարողություններին համապատասխան լիարժեք ներառման ու հավասար հնարավորությունների համար:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am