Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ֆիլոքսերայից Հայաստանի վնասներն առաջիկա երեք տարում կկազմեն 650 մլն դոլար

Ֆիլոքսերայից Հայաստանի վնասներն առաջիկա երեք տարում կկազմեն 650 մլն 
դոլար

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում խաղողի ֆիլոքսերայի տարածումը ձեռնտու է տեղական խաղողի այգիները եվրոպական տեսակներով փոխող խոշոր կազմակերպություններին: «Արմնեպրես»-ի հաղորդմամբ` նման կարծիք լրագրողների հետ փետրվարի 27-ի հանդիպմանը հայտնեց Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:

«Այսօր ֆիլոքսերա հայտնաբերվել է միայն 25-30 հա տարածք կազմող այգիներում, սակայն դա չի նշանակում, որ այն չի կարող լինել այլ վայրերում: Եվ եթե պարզվի, որ այն 500-1000 հա ավելի տարածք է վարակել, ապա անհրաժեշտ է թույլ տալ ֆիլոքսերակայուն խաղողի տնկիների մասսայական ներկրումը: Հակառակ դեպքում` անհրաժեշտ է սահմանել խիստ կարանտինային միջոցներ, որպեսզի արգելափակվի վնասատուի տարածումը», - նշեց Ավագ Հարությունյանը:

Գինեգործների միության նախագահի խոսքով` հիվանդությունը փոքր չափերով առկա է ողջ Հայաստանով մեկ, բացի Վայոց ձորի և Արագածոտնի մարզերից: Այն տարածվում է 50 կմ/տարի արագությամբ, որը կործանարար ազդեցություն ունի:

«Վարակի տարածման դեմն առնելու համար հարկավոր է 200 միլիոն դոլար` ոչ թե վարկի, այլ դրամաշնորհի տեսքով, քանի որ գյուղացին չունի այդ գումարը: Մեկ հեկտարը փոխելու համար անհրաժեշտ է 15 դոլար:  Հայաստանը առաջիկա երեք տարում կունենա 650 մլն դոլար վնաս ֆիլոքսերայի պատճառով, այն պարագայում, եթե հանկարծ հաջորդ տարի այս օրը մենք պարզենք, որ ունենք առնվազն 2000 հե վարակված այգի», - կանխատեսեց Ավագ Հարությունյանը:

Խոսելով ստեղծված իրավիճակի մասին` Գինեգործների միության նախագահը ասաց, որ որոշ կողմերի համար ֆիլոքսերայի տարածումը տնտեսապես շահավետ է: Նման գործընթացներ տեղի են ունեցել 70-ականներին, երբ Հայաստանը գտվում էր խաղողագործության ծաղկման շրջանում, և որոշ բարձրաստիճան չինովնիկներ որոշեցին Հայաստանը միտումնավոր վարակել ֆիլոքսերայով: Սակայն այն չտարածվեց:

«Մեր օրերին վարակը եկավ Արցախից, ՀՀ հյուսիս-արևելայն տարածաշրջաններում կարանտին միջոցառումների թուլացման, դրսից այլ խաղողի սորտեր բերելու պատճառով, ինչպես նաև Թուրքիայի` Հայաստանին սահմանակից կողմում խաղողի այգիներ փոխելու հետևանքով: Այս ամբողջը ձեռնտու է այգիները փոխելու առումով հետաքրքրված մարդկանց, և նրանք այն կառույցներում են, որոնք տնտեսապես ուժեղ են, ունեն ամբողջ աշխարհում այգիներն արագ փոխելու տասնամյակների փորձ: Դա ձեռնտու է նաև նրանց, ովքեր ուզում են, որպեսզի Հայաստանը խաղողի եվրոպական տեսակներից արտադրի 2-4  դոլարանոց անդեմ գինիներ, ճիշտ է՝ որակով, 100% իրացվող, բայց ոչ հայկական դեմքով», -  նկատեց Ավագ Հարությունյանը:

Գինեգործների միության նախագահը տեղեկացրեց, որ Հայաստանում գոյություն ունի խաղողի առնվազն 500-600 տեղական տեսակ, որոնցից մշակվում են 20-30-ը: Իսկ ֆիլոքսերայի դեմ պայքարը ժամանակին չիրականացնելու պատճառով մենք շատ արագ կկորցնենք դրանք: Եվրոպական խաղողի տնկիներով պատվաստելու դեպքում այգիները ապրում են 20-30 տարի, իսկ հայկական տեսակի խաղողի այգիները՝ 100 տարի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am