Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սուրեն Քրմոյանը Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարարի հետ քննարկել է պրոբացիոն ոլորտի բարեփոխումները

Սուրեն Քրմոյանը Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարարի հետ 
քննարկել է պրոբացիոն ոլորտի բարեփոխումները

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը փետրվարի 22-25-ը մասնակցել է Լոնդոնում կայացած Իրավական հարցերով համաշխարհային գագաթաժողովին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, միջոցառումը նախաձեռնել էր Արդարադատության պետքարտուղար և Լորդերի պալատի նախագահ Քրիս Գրեյլինգը: Այն նշանավորվել է Ազատությունների մեծ խարտիայի կնքման 800-ամյակով:

Համաշխարհային գագաթաժողովին մասնակցել են աշխարհի մի շարք երկրներից ժամանած  պատվիրակություններ` կառավարությունների ղեկավարներ, արդարադատության նախարարությունների, գլխավոր դատախազությունների, բիզնեսի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, դատավորներ, իրավաբանական ընկերությունների ներկայացուցիչներ:

Հանդիպմանը քննարկվել են օրենքի գերակայության ապահովման, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման պայմաններում իրավաբանական ծառայությունների արդիականացման, փողերի լվացման, ներդրումների իրավական ապահովման հետ կապված հարցեր:

Գագաթաժողովի շրջանակում փետրվարի 24-ին նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարար Սիմոն Հուջեսի հետ: Առանձնազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների, հնարավոր համագործակցության, հակակոռուպցիոն քաղաքականության, պրոբացիոն ոլորտում կատարվելիք բարեփոխումների, արդարադատության համակարգում էլեկտրոնային տեխնոլոգիաների ներդրման, փողերի լվացման վերաբերյալ խնդիրներ: Կողմերն անդրադարձել են նաև խտրականության վերաբերյալ օրենսդրության բարեփոխումների, դատական իշխանության արդյունավետության բարելավման, դատավորների անկախության ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների իրականացմանն առնչվող հարցերին:

Իրավական հարցերով գագաթնաժողովի շրջանակում արդարադատության նախարարի տեղակալը երկկողմ և բազմակողմ այլ հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների արդարադատության նախարարների, գլխավոր դատախազների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են արդարադատության մատչելիության, օրենքի գերակայության և կայուն զարգացման, օրենսդրական հզորացման նպատակների վերաբերյալ հարցեր:

Արդարադատության ոլորտում երկկողմ և բազմակողմ համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություններ են ձեռք բերվել:

Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը Լոնդոն կատարած այցի շրջանակում ներկա է գտնվել նաև թագուհի Եղիսաբեթ 2-րդի և Էդինբուրգի դուքսի կազմակերպած ընդունելությանը, որը նույնպես նվիրված է եղել Ազատությունների մեծ խարտիայի կնքման 800-ամյակին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am