Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

«Օսկարի» դափնեկրից գողացել են 150 հազար դոլար արժողությամբ մարգարտաշար զգեստը

«Օսկարի» դափնեկրից գողացել են 150 հազար դոլար արժողությամբ 
մարգարտաշար զգեստը

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան դերասանուհի Լյուպիտա Նիոնգոն դարձել Է կողոպտիչների զոհը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով TMZ պորտալին: «12 տարվա ստրկություն» ֆիլմում խաղացած դերի համար «Օսկարի» արժանացած դերասանուհուց գողացել են մարգարտով նախշակարված զգեստը:

Պորտալի տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել փետրվարի 24-ին Լոս Անջելեսի London West Hollywood հյուրանոցում: Ըստ CNN-ի տեղեկատվության՝ կողոպուտը կատարվել Է փետրվարի 25-ին: Ոստիկանությունում կարծում են, որ կողոպտիչներն օգտվել են դերասանուհու բացակայությունից եւ ներթափանցել նրա համար: Իրավապահ մարմիններն արդեն ձեռնամուխ են եղել հյուրանոցի տեսահսկման խցիկների տեսագրությունների ուսումնասիրմանը:

Ինչպես նշվում Է, քենիուհին այդ երեկոյան զգեստով Է ընթացիկ տարվա փետրվարի 23-ին եկել ԱՄՆ-ի կինոակադեմիայի պարգեւների հանձնման արարողությանը: Զգեստի արժեքը գնահատվում Է 150 հազար դոլար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am