Երևանում՝ 11:07,   7 Հունիս 2024

ԱՄՆ Հարավային Դակոտա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

 ԱՄՆ Հարավային Դակոտա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Հարավային Դակոտա նահանգը դարձել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած 43-րդ նահանգը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, Հարավային Դակոտայի Ներկայացուցիչների պալատը 51 կողմ և 17 դեմ ձայներով վավերացրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը:

Փաստաթուղթը պարունակում է կոչ` արդար լուծում տալու Հայոց ցեղասպանության հարցին, այն դատապարտում է ժխտումը և խրախուսում է Հարավային Դոկոտայի դպրոցներում Ցեղասպանության մասին դասավանդումը: Ընդունված բանաձևերում կան նաև հիշատակումներ հույների և ասորիների ցեղասպանությունների մասին:

Փաստաթուղթը 2015-ը հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի տարի և պարունակում է կոչ`ուղղված ԱՄՆ Կոնգրեսին և նախագահ Օբամային` պաշտոնապես ճանաչելու Ցեղասպանությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am