Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Քաղաքական դաշտը պետք է հեռու լինի անգրագիտությունից. Շարմազանով

Քաղաքական դաշտը պետք է հեռու լինի անգրագիտությունից. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում բոլոր ոչ քաղաքական երևույթները պետք է հեռու լինեն քաղաքականությունից: ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Մենք մնում ենք մեր կարծիքին, մենք տվել ենք գնահատականներ, որոնք եղել են կշռադատված, չափավոր, իրատեսական, այնտեղ վիրավորանք չի եղել, բոլոր գնահատականները, որ հնչեցվել ու քննարկվել են ՀՀԿ գործադիր մարմնի, այնուհետև խորհրդի նիստում, եղել են բացառապես քաղաքական»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

Նրա խոսքով՝  գնահատականների սրբագրում տեղի չի ունենում, և սխալ է տպավորությունը, թե ՀՀԿ-ն զղջում է նախկինում  իր արած հայտարարությունների համար: Նա ևս մեկ անգամ կրկնեց, որ բոլոր ոչ քաղաքական երևույթները՝ «կիսագրագիտությունն ու անգրագիտությունը, զոռբայությամբ ու բիլակներով» հարց լուծելը պետք է զերծ մնան քաղաքական մշակույթից:

Հարցին` ՀՀԿ-ն պատրա՞ստ է առաջիկայում համագործակցել ԲՀԿ-ի հետ, Շարմազանովը պատասխանեց. «Տեսնենք՝ մարտի 5-ին ԲՀԿ-ն ի՞նչ է հայտարարում, ի՞նչ որոշում ընդունում, ո՞վ է մնում քաղաքականության մեջ, ո՞վ է  դուրս գալիս, նոր ղեկավար են ընտրու՞մ, ի՞նչ ուղերձ են ուղարկում հանրությանը, այն ժամանակ կքննարկենք այդ հարցը»:

Հարցին ի պատասխան, թե ՀՀԿ-ում խղճի խայթ չեն զգում, որ ԲՀԿ-ից մոտ մեկ տասնյակ պատգամավորներ դուրս եկան, ՀՀԿ խոսնակը նշեց. «Դուք գերագնահատում եք մեր հնարավորությունները: ԲՀԿ-ն առանձին կուսակցություն է, ու նրա պատգամավորները գործել են իրենց խղճին համապատասխան:  Ես ՀՀԿ խոսնակն եմ ու չեմ պատրաստվում վերլուծություններ անել, թե ինչու են ԲՀԿ-ական պատգամավորները լքել խմբակցությունը»:

Հարցին, թե ՀՀ Նախագահը ե՞րբ է իր դիրքորոշումը հայտնելու սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ, ՀՀԿ խոսնակը հիշեցրեց, որ Նախագահն արդեն հայտարարել է, որ այդ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը կհայտնի փետրվար-մարտին: «Այսօր փետրվարի 26-ն է: Մարտը դեռևս առջևում է, ուստի ես խորհուրդ եմ տալիս դանդաղ շտապել: Ժամանակը կգա, ամեն ինչ կիմանաք»,- ասաց Շարմազանովը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am