Երևանում՝ 11:07,   9 Հունիս 2024

Հայկական ավելի քան 2 մլն լիտր գինի է արտահանվել աշխարհի տարբեր երկրներ

Հայկական ավելի քան 2 մլն լիտր գինի է արտահանվել աշխարհի տարբեր երկրներ

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից մեկ տարում արտահանվել է ավելի քան 6 մլն 321 հազար դոլարի խաղողի գինի, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է շուրջ 50 տոկոսով: Հայկական արտադրության խաղողի գինու արտահանման ծավալը 2014 թվականին կազմել է 2 մլն 120.7 հազար լիտր` 2013 թվականի 1 մլն 398.5 հազար լիտրի փոխարեն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հայկական գինիների հիմնական մասը` 1 մլն 713,8 հազար լիտրը, արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն: Զգալի ծավալներով գինի է արտահանվել նաև Բելառուս, Չինաստան, Շվեյցարիա և այլ պետություններ: Նախորդ տարի Հայաստանից Բելառուս է արտահանվել 65,2 հազար լիտր խաղողի գինի,  Չինաստան՝ 44,6 հազար լիտր: Շվեյցարիա արտահանումը կազմել է ավելի քան 25 հազար լիտր, Ուկրաինա` 18.2 հազար լիտր, Ֆրանսիա` 16.1 հազար լիտր: Առաջին անգամ 507 լիտր ծավալով գինի է արտահանվել Ճապոնիա:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am