Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Հայաստանը Ռուսաստանի մերձավոր գործընկերն Է. Կոսաչով

Հայաստանը Ռուսաստանի մերձավոր գործընկերն Է. Կոսաչով

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կովկասի հանրապետությունները կարեւոր են Ռուսաստանի համար՝ յուրաքանչյուրն իր ձեւով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, փետրվարի 26-ին Մոսկվայում լրագրողներին հայտարարել Է ՌԴ-ի Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Կոնստանտին  Կոսաչովը: «Ռուսաստանը շահագրգռված Է, որ տարածաշրջանում կյանքը լինի կայուն ու խաղաղ»,-ասել Է քաղաքական գործիչը:

Նրա կարծիքով Հայաստանը Ռուսաստանի մերձավոր գործընկերն Է: «Մենք միասին ենք ոչ միայն ԱՊՀ-ում, այլեւ ՀԱՊԿ-ում, իսկ այժմ արդեն նաեւ Եվրասիական տնտեսական միությունում»,-պարզաբանել Է Կոսաչովը: «Մեր երկրի հետ նման ինտեգրացիոն նախագծերը շատ լայն աջակցություն են վայելում հայ հասարակության մեջ, այդ գործընթացները ոչ միայն այն ընտրության արդյունքն են, որ կատարում են ղեկավարները, այլեւ այն տրամադրությունների, որոնք առկա են մարդկանց մեջ»,-ասել Է խորհրդարանականը: Նա ընդգծել Է, որ մյուս ուղղությամբ, հակառակ այս տրամադրություններին, աշխատում են Հայաստանում մեր բազմաթիվ աշխարհաքաղաքական մրցակիցները:

Կոսաչովը հայտնել Է, որ շուրջ 350 ոչ կառավարական կազմակերպություններ քարոզում են եվրասիական ինտեգրացման դեմ եւ հօգուտ «Արեւելյան գործընկերության» շրջանակներում ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցման: «Մենք նրանց աշխատանքը կոռեկտ չենք համարում, որովհետեւ սկզբունքորեն կոռեկտ չենք համարում «կամ-կամ» հարցադրումը՝ կամ դուք մեզ հետ եք, կամ նրանց հետ եք: Այդ դիրքորոշումն արդեն ավերել կամ գրեթե ավերել Է Ուկրաինան եւ կարող Է ավերել ցանկացած այլ երկիր»,-նշել Է կոմիտեի ղեկավարը:

Սենատորը հույս Է հայտնել, որ Հայաստանին կհաջողվի խուսափել նման ընտրություն կատարելու փորձությունից: «Հուսով եմ, որ մենք՝ Հայաստանը եւ Ռուսաստանը, տարիներով ու հարյուրամյակներով կպահպանենք դաշնակցության ու բարեկամության հարաբերությունները, ինչպես որ եղել Է անցյալում»,- ասել Է Կոսաչովը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am