Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Չինաստանի բնակչությունը հասել Է 1,367 միլիարդի՝ մեկ տարում ավելանալով 7 միլիոնով

Չինաստանի բնակչությունը հասել Է 1,367 միլիարդի՝ մեկ տարում ավելանալով 7 միլիոնով

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի առավել բնակեցված երկրի՝ Չինաստանի բնակչությունը 2014 թվականին ավելացել Է 7 միլիոնով եւ կազմել 1 միլիարդ 367 մլն 820 հազար մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Չինաստանի՝ 2014 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման վերաբերյալ վիճակագրական կոմյունիկեում, որը հրապարակվել Է փետրվարի 26-ին:

Վիճակագրության տվյալների համաձայն՝ Չինաստանի բնակչության բնական աճը հազար մարդու հաշվով կազմել Է 5,21: Անցյալ տարի նորածինների թվաքանակը կազմել Է 16,87 միլիոն, իսկ մահացածների թվաքանակը՝ 9,77 միլիոն: Բնակչության ընդհանուր թվի 51,2 տոկոսը տղամարդիկ են, 48,8 տոկոսը՝ կանայք: Չինաստանի բնակչության շուրջ 15,5 տոկոսը 60-ից բարձր տարիքի մարդիկ են:  

Բնակչության կեսից ավելին՝ 54,77 տոկոսը, ապրում են քաղաքներում, 45,23 տոկոսը՝ գյուղական վայրերում:

1970-ական թվականների վերջին Չինաստանն սկսել Է կիրառել «մեկ ընտանիք՝ մեկ երեխա» քաղաքականությունը, որպեսզի վերահսկի բնակչության աճը՝ քաղաքներում բնակվող ընտանիքներին թույլ տալով ունենալ մեկ երեխա, իսկ գյուղերում՝ երկու, եթե առաջին երեխան աղջիկ Է: Սակայն ժամանակի հետ այդ քաղաքականությունը հանգեցրեց ժողովրդագրական այնպիսի խնդիրների, ինչպիսիք են՝ գենդերային դիսբալանսը եւ բնակչության ծերացումը:

2012 թվականին Չինաստանի 15-59 տարեկան աշխատունակ բնակչությունը կրճատվել Է 3,45 միլիոնով, ինչը «բացարձակ կրճատում» դարձավ 1979 թվականին բարեփոխումների  քաղաքականության սկսվելու ժամանակներից ի վեր, գրում Է China Daily թերթը:

Գենդերային դիսբալանսը ծնելիության սահմանափակման քաղաքականության եւս մի կողմն Է: Չինացի կանայք նախընտրում են ընդհատել հղիությունը, եթե իմանում են, որ ապագա երեխան աղջիկ Է: Անցյալ տարի նորածին տղաների ու աղջիկների հարաբերակցությունը կազմել Է 115,88 առ 100: 2013 թվականին այդ ցուցանիշը կազմում Էր համապատասխանաբար 117,6 առ 100, նշում Է հրատարակությունը:

Անցյալ տարի իշխանությունները մեղմացրեցին քաղաքականությունը՝ ծագած խնդիրները լուծելու նպատակով: Այժմ այն ընտանիքներին, որտեղ ամուսիններից թեկուզ մեկն իր ընտանիքի միակ երեխան Է, թույլատրվում Է երկրորդ երեխան ունենալ:

2014 թվականի վերջի դրությամբ՝ շուրջ 1 մլն ընտանիքներ են երկրորդ երեխան ունենալու դիմում ներկայացրել, գրում Է China Daily թերթը: Չինաստանի բնակչության ասոցիացիայի ղեկավար Չժայ Չժենվուն նշում Է, որ 2015 թվականին նորածինների թվաքանակը կավելանա: Փորձագետի կարծիքով, որը մեջբերում Է թերթը, իշխանությունները կշարունակեն պլանային մանկածնության քաղաքականության մեղմացումը, իսկ բեբի-բումը Չինաստանում կարող Է տեւել 5-ից մինչեւ 8 տարի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am