Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Ավստրալիայում առաջին անգամ աշխարհում ռեակտիվ շարժիչ են «տպել»

Ավստրալիայում առաջին անգամ աշխարհում ռեակտիվ շարժիչ են «տպել»

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալացի ինժեներներն աշխարհում առաջին անգամ ռեակտիվ շարժիչ են պատրաստել ծավալային տպագրման տեխնոլոգիայի միջոցով: Amaero Engineering ընկերության եւ Մոնաշի համալսարանի մասնագետների համատեղ աշխատանքի արդյունքներն արդեն գրավել են առաջատար ավիաարտադրողների ուշադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 26-ին հաղորդել Է «Սիդնեյ մոռինինգ հերալդ» թերթը:  

Ռեակտիվ շարժիչի դետալների «տպումը» կատարվել Է շերտ առ շերտ: Դրանք ձեւավորվել են հզոր լազերի օգնությամբ փոշեկերպ նիկելի, տիտանի եւ ալյումինի համահալման միջոցով:

Մշակողները համոզված են, որ թեստային նմուշների պատրաստման համար 3D-տպագրման տեխնոլոգիայի  օգտագործումը թույլ կտա զգալիորեն նվազեցնել նոր ռեակտիվ շարժիչների մշակման ժամանակի ծախսերը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am