Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային ֆոնդը կվերանվանվի Կայունության եւ զարգացման եվրասիական հիմնադրամ

ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային ֆոնդը կվերանվանվի Կայունության եւ զարգացման եվրասիական հիմնադրամ

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամը կվերափոխվի Կայունության եւ զարգացման եվրասիական հիմնադրամի. նրա շահույթի մի մասը կծախսվի պետական սոցիալական ծրագրերի ֆինանսավորման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին, հայտնել Է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը: 

Կառավարության՝ փետրվարի 26-ի նիստում նա հիշեցրել Է, որ  10 մլրդ դոլար կանոնադրական կապիտալով այդ հիմնադրամը 2009 թվականին ստեղծվել Է համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքների դեմ պայքարելու համար:

«ԵվրԱզԷՍ-ի աշխատանքի դադարեցման կապակցությամբ հիմնադրամը կվերանվանվի Կայունության եւ զարգացման եվրասիական հիմնադրամ, որի շահույթի մի մասը հնարավոր կլինի օգտագործել սոցիալական բնագավառի պետական ծրագրեր ֆինանսավորելու համար»,-ասել Է Մեդվեդեւը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am