Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

ԻՊ-ի ոչնչացումն ԱՄՆ-ի եւ Իրանի ընդհանուր նպատակն Է. Քերի

ԻՊ-ի ոչնչացումն ԱՄՆ-ի եւ Իրանի ընդհանուր նպատակն Է. Քերի

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը եւ Իրանը շահագրգռված են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման ջախջախման հարցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 25-ին Կոնգրեսում կայացած ունկնդրումների ժամանակ հայտարարել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին:

«Նրանք (Իրանը) լիովին դեմ են ԻՊ-ին, եւ իրականում մասնակցում են, կռվում, ոչնչացնում ԻՊ-ի անդամներին Իրանի հետ Իրաքի սահմանի երկայնքով, լրջորեն մտահոգված են այն քայլերի կապակցությամբ, որ (ԻՊ-ն) կարող Է անել տարածաշրջանում»,- ասել Է Քերին: «Այնպես որ, մենք, համենայն դեպս, ունենք ընդհանուր շահեր, եթե ոչ փաստական համագործակցություն»,- եզրափակել Է ԱՄՆ-ի պետքարտուղարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am