Երևանում՝ 11:07,   9 Հունիս 2024

Վրաստանում չորս տարվա ընթացքում շուրջ 240 աղջիկներ են դպրոցը թողել ամուսնանալու նպատակով

Վրաստանում չորս տարվա ընթացքում շուրջ 240 աղջիկներ են դպրոցը թողել ամուսնանալու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի կրթության եւ գիտության նախարարությունը հերքել Է ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկատվությունը, որի համաձայն՝ 2011-ից մինչեւ 2013 թվականն ընկած ժամանակաշրջանում ամուսնանալու պատճառով դպրոցից իրենց փաստաթղթերը վերցրել են 7 հազար 367 դեռահասներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

Ինչպես պարզաբանել են նախարարությունում, 2011-2014 թվականներին մինչեւ 18 տարին (բազային եւ միջին աստիճան) լրանալը ամուսնանալու պատճառով դպրոցից հեռացած դեռահասների թիվը կազմում Է 249, որոնցից 238-ն աղջիկներ են: Ինչ վերաբերում Է մնացածներին, դրանք այն դեռահասներն են, ովքեր ավարտել են 9-րդ դասարանը, այսինքն՝ բազային աստիճանը, եւ որոշել են ուսումը շարունակել մասնագիտական ուսումնական հաստատություններում:

Ինչ վերաբերում Է նրանց, ովքեր դեռ չԷին հասել կամ սովորում Էին 9-րդ դասարանում, 2011-2012 ուսումնական տարում ամուսնանալու պատճառով դպրոցը թողել են 64 դեռահասներ, իսկ 2012-2013 ուստարում՝ 47 դեռահասներ, ներառյալ 4 տղա եւ 43 աղջիկ, իսկ 2013-2014 ուստարում՝ 71 դեռահասներ, ներառյալ 4 տղա եւ 67 աղջիկ, անավարտ 2014-2015 ուսումնական տարում՝ 5 դեռահասներ, ներառյալ 1 տղա եւ 4 աղջիկ:

Վրաստանի դպրոցներում 12-ամյա ուսուցում Է: Դրա հետ մեկտեղ, ինչպես նշել են կրթության նախարարությունում, Վրաստանի օրենսդրության համաձայն, տարրական եւ բազային կրթությունը պարտադիր Է:

Վրաստանում երիտասարդները պաշտոնական օրինական ամուսնություն կարող են կնքել 18 տարեկանից, իսկ ծնողների համաձայնության դեպքում՝ 16-ից: Հակառակ դեպքում 16 տարին չլրացած անձի հետ սեռական կապի մեջ մտնելու դեպքում պատժվում Է օրենքով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am