Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ադրբեջանը բարձրացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմը փոփոխելու հարցը

Ադրբեջանը բարձրացրել է ԵԱՀԿ Մինսկի  խմբի համանախագահների կազմը փոփոխելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ադրբեջանական պատվիրակության անդամ Ազայ Գուլիեւը հանդես է եկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին փոխելու մասին առաջարկությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով report.az լրատվական կայքը, այս մասին Ա.Գուլիեւը հայտարարել է Վիենայում ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանում ունեցած ելույթի ընթացքում:

Նա նշել է, որ Մինսկի խմբի համանախագահների կազմի փոփոխությունը կարող է բերել կարգավորման գործընթացում «նոր գաղափարների» ծագմանը: Նա առաջարկել է համանախագահների կազմում ընդգրկել Գերմանիային եւ Թուրքիային:

Գուլիեւը հավելել է, որ Գերմանիան հակամարտության երկու երկրների հետ երկարաժամկետ համագործակցություն ունի, եւ հիշեցրել, որ Ադրբեջանի Նախագահի հետ հանդիպման ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով ջանքերն ակտիվացնելու մտադրության մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am