Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Ալեքսանդր Լուկաշենկոն Էդվարդ Միլիտոնյանին պարգևատրել է «Ֆրանցիսկ Սկորինայի» շքանշանով

Ալեքսանդր Լուկաշենկոն Էդվարդ Միլիտոնյանին պարգևատրել է «Ֆրանցիսկ 
Սկորինայի» շքանշանով

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն արժանացել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի «Ֆրանցիսկ Սկորինայի» շքանշանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբˋ այս մասին հայտնում է BelTA լրատվական գործակալությունըˋ վկայակոչելով Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը: Շքանշանը տրվել է մշակութային և մարդասիրական կապերի ամրապնդման, տեղեկատվության և հրատարակչության ոլորտում միջազգային համագործակցության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, ինչպես նաև արտերկրում բելառուսական մշակույթը և գրականությունը հանրահռչակելու համար:

Նախագահի կողմից շքանշանների են արժանացել նաև Մոլդովայի արվեստագետների միության անդամ Վյաչեսլավ Իգնատենկոն և Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարության տեղեկատվության, գովազդի և հրատարակչական գործի վարչության հրատարակչության բաժնի ղեկավար Չինգիզ Ալիևը:

Շքանշանն անվանվել է բելառուս հրատարակիչ Ֆրանցիսկ Սկորինայի պատվին, ով առաջիններից մեկն է Կիրիլյան այբուբենով գիրք հարատարակել: Շքանշանը տրվում է 1995 թվականի ապրիլի 13-ից արվեստի, գրականության, պատմական գիտությունների բնագավառներում կատարած աշխատանքների համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am