Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Հաջորդ քայլը պետք է լինի արձանագրություններից Հայաստանի ստորագրության ետ վերցնելը

Հաջորդ քայլը պետք է լինի արձանագրություններից Հայաստանի ստորագրության 
ետ վերցնելը

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Հեղափոխական Դաշնակցությունը ճիշտ քայլ է համարում ՀՀ ԱԺ օրակարգից հայ-թուրքական արձանագրությունների հետկանչի մասին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը: Միաժամանակ, Դաշնակցությունում կարծում են, որ այս հարցում Հայաստանը պետք է գնա մինչեւ վերջ եւ հետ վերցնի ստորագրությունը նաեւ արձանագրություններից: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՅԴ Հայ Դատի քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը նշեց. «Առաջին իսկ օրվանից Դաշնակցությունը դեմ էր հայ-թուրքական արձանագրություններին եւ դրանց նախաստորագրումից հետո, երբ պարզ դարձավ, որ Թուրքիան չի ցանկանում առանց նախապայմանի Հայաստանի հետ հարաբերություն հաստատել, մենք կոչ ենք արել Նախագահին ստորագրությունը հետ վերցնել արձանագրություններից: ԱԺ օրակարգից հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչելու նախաձեռնությունը ողջունելի քայլ է, բայց ոչ բավարար, քանի որ Նախագահի նամակի մեջ ներկայացված հիմնավորումները բավական էին, որ Հայաստանը ստորագրությունները հետ վերցնի արձանագրություններից, այլ ոչ միայն հետ կանչի խորհրդարանից: Ճիշտ ուղղությամբ քայլ լինելով հանդերձ, անհրաժեշտ է գնալ մինչեւ վերջ»,- ընդգծեց Կիրո Մանոյանը:

Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունում նույնպես դրական են գնահատում հայ-թուրքական արձանագրությունները ՀՀ խորհրդարանից հետ կանչելու Նախագահի նախաձեռնությունը: ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը շեշտում է, որ հատկապես կարեւոր է, որ քայլն արվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին:

«ՍԴՀԿ-ն բազմիցս քննադատել է հայ-թուրքական արձանագրությունները: Մենք կարծում ենք, որ Ցյուրիխում արձանագրությունների նախաստորագրումը հետքայլ էր: Նաեւ վերջին 6 տարիների ընթացքում բազմիցս հնարավորութուն ենք ունեցել հորորելու օր առաջ հետ կանչել հայ-թուրքական արձանագրությունները, երբ պաշտոնական Անկարան բազմիցս ցույց տվեց, որ ոչ միայն պատրաստ չէ, այլեւ չի ցանկանում որեւէ կերպ հայ-թուրքական հարաբերություններում սառույցի հալումը: Խոսքը չի վերաբերում միայն Ցեղասպանության խնդրին, այլև Արցախի մասին հայտարարություններին, Ադրբեջանին տրամադրվելիք օգնությանն ու հակահայկական քարոզչությանն ամբողջ աշխարհում: Հետեւաբար, Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը գնահատում ենք դրական, որը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին ողջունելի քայլ է, որովհետեւ չէինք կարող ապրիլի 24-ին մոտենալ, մեր զոհերի հիշատակը հարգել, երբ ունենք նմանատիպ հարեւան եւ նմանատիպ տխրահռչակ արձանագրություններ: Դա ճիշտ չէր լինի մեր կողմից, եւ ամբողջ աշխարհը մեզ չէր հասկանա»,- ասաց Նարեկ Գալստյանը:

Փետրվարի 16-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նամակով դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին: Նախագահը նշել է, որ արդեն մոտ վեց տարի է անցել Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրումից եւ այս ամբողջ ընթացքում Հայաստանը մշտապես հետևողական դիրքորոշում է ցուցաբերել արձանագրությունները կյանքի կոչելու հարցում:

«Պետք է փաստել Թուրքիայի իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունը, արձանագրությունների տառի ու ոգու աղավաղումները և նախապայմանների շարունակաբար արծարծումը: Դրան զուգահեռ, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին, նոր թափ է ստանում ժխտողականության և պատմության խմբագրման քաղաքականությունը: Ժամանակի անսպառ չլինելու մասին խոսել եմ բազմիցս, այդ թվում՝ 2014 թվա-կանի սեպտեմբերին, ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ամբիոնից: Ցավում եմ, որ Հայաստանի այդ հորդորը լսելի չեղավ Թուրքիայի ղեկավարության համար:

Ուստի, ես որոշում եմ կայացրել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից հետ կանչելու վերաբերյալ»,- ասված է նախագահի նամակում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am