Երևանում՝ 11:07,   28 Մայիս 2024

Շվեդիան կարևորում է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը. դեսպան

Շվեդիան կարևորում է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում 
համագործակցության ընդլայնումը. դեսպան

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն փետրվարի 16-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության նորանշանակ դեսպան Մարտինա Քուիկին (նստավայրը՝ Թբիլիսի)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, շնորհավորելով դեսպան Քուիկին նշանակման կապակցությամբ` նախարար Նալբանդյանը նշել է, որ վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել են հայ-շվեդական հարաբերությունները, ինչն արտացոլվել է փոխայցելությունների, քաղաքական երկխոսության ինտենսիվությամբ, Երևանում և Ստոկհոլմում դեսպանությունների հիմնադրմամբ, Հայաստանի տնտեսության նկատմամբ շվեդական ընկերությունների հետաքրքրության աճով։ Նախարար Նալբանդյանը հույս է հայտնել, որ դեսպանն իր կարևոր ներդրումը կբերի հայ-շվեդական փոխգործակցության ընդարձակման գործում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Քուիկն ընդգծել է, որ Շվեդիան կարևորում է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը, ինչի մասին վկայում է Երևանում Շվեդիայի դեսպանության հիմնումը: Դեսպան Քուիկը վստահեցրել է, որ իր գործունեության ընթացքում կանի առավելագույնը` երկու երկրների միջև համագործակցությունը ընդլայնելու և ամրապնդելու համար:

Զրուցակիցները հանգամանալից քննարկել են երկկողմ հարաբերությունների առավել զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, կարևորել արտգործնախարարությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը, միջխորհրդարանական շփումների ակտիվացումը, գործարար կապերի ընդլայնումը։

Հանդիպմանը անդրադարձ է արվել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը, մի շարք հրատապ միջազգային խնդիրների։

Նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկվող ջանքերը։

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Շվեդիայի նորանշանակ դեսպան Մարտինա Քուիկին: Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am