Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

«Հայաստան» հիմնադրամի միջոցներով կհիմնանորոգվի Նալբանդյան գյուղի միջնակարգ դպրոցը

«Հայաստան» հիմնադրամի միջոցներով կհիմնանորոգվի Նալբանդյան գյուղի 
միջնակարգ դպրոցը

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի բարերարներ տեր և տիկին Արմէն և Պերճուհի Նալպանտեանները ստանձնել են Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի միջնակարգ դպրոցի հիմնանորոգման հովանավորչությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստան» համահայկական հիմնադրամից, 1967թ.-ին կառուցված եռահարկ դպրոցի երեք մասնաշենքերի և կից մարզադահլիճի (ընդհանուր` շուրջ 3200 քմ) հիմնանորոգումը նախատեսում է վերահատակագծում` ներառյալ նոր աստիճանավանդակի տեղադրում, սանհայգույցների իրականացում բոլոր հարկերում, ծածկի, հիմնական պատերի ուժեղացում, ինժեներական ներքին ցանցի թարմացում, հատակների վերակառուցում գրանիտով եւ մանրատախտակով, ներքին հարդարում, հարակից տարածքի մասնակի բարեկարգում:

Վերջին տարիներին կատարվել են դպրոցի բարեկարգմանն ուղղված մասնակի աշխատանքներ` ջեռուցման համակարգի, դռների, լուսամուտների փոխարինում:

«Տորոնտահայ համայնքը` հավատարիմ իր սկզբունքներին, շարունակում է ծրագրերը դպրոցաշինության ոլորտում»,- նշել է Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտչյանը:

Նալբանդյան գյուղի միջնակարգ դպրոցում սովորում է շուրջ 600 աշակերտ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am