Մասնակիցների միավորները Բադեն-Բադենի մրցաշարի վերջին տուրից առաջ
10:54, 9 Փետրվար 2015
ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը Բադեն-Բադենում ընթացող գերխոշոր մրցաշարի վերջին տուրից առաջ կիսում է 4-6-րդ տեղերը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, 6 տուրից հետո Արոնյանն ունի 3 միավոր և առաջատարներին զիջում է մեկ միավորով: Առաջին տեղում 4-ական միավորով Մագնուս Կարլսենը և Արկադի Նայդիչն են: 3,5 միավոր ունի Ֆաբիանու Կարուանան: Մրցաշարի վերջին տուրում Արոնյանը կխաղա Նայդիչի հետ: Մյուս զույգերն են` Ադամս-Անանդ, Կարլսեն-Բաքրո, Բարամիձե-Կարուանա:
Գերմանական Բադեն-Բադեն քաղաքում ընթացող «Grenke Chess classic» մրցաշարին մասնակցում են ՖԻԴե-ի վարկանիշային աղյուսակում լավագույն հորիզոնականներ զբաղեցրած շախմատիստները: Այն մեկնարկել է փետրվարի 2-ին և կեզրափակվի փետվարի 9-ին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում