Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանն ընդգրկվել է Երաժշտական թանգարանների և հավաքածուների ասոցիացիայում

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանն ընդգրկվել է Երաժշտական 
թանգարանների և հավաքածուների ասոցիացիայում

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը դարձել է Երաժշտական թանգարանների և հավաքածուների ասոցիացիայի անդամ:  «Արմենպրես»-ի հետ զրույցում թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը տեղեկացրեց, որ որոշումը կայացվել է ասոցիացիայի ժողովի ընթացքում, որին հայկական կողմը մասնակցել է վիրտուալ կերպով՝ արդի տեխնոլոգիաների միջոցով:

«Արամ Խաչատրյանի տուն-թանգարանն արդեն պաշտոնապես կանդամակցի Երաժշտական թանգարանների և հավաքածուների ասոցիացիային: Ասոցիացիան գործում է մի քանի տարի, այն ղեկավարում է Մ. Գլինկայի անվան երաժշտական արվեստի համառուսական թանգարանային միավորման նախկին տնօրեն Միխայիլ Բրիզգալովը, որն այժմ աշխատում է ՌԴ մշակույթի նախարարությունում»,-նշեց նա:

Թանգարանի տնօրենի խոսքով՝ ասոցիացիային  անդամակցելու շնորհիվ համագործակցության եզրեր կառաջանան այլ երաժշտական թանգարանների հետ: «Տարվա կտրվածքով իրենք կազմակերպում են սեմինարներ, այցելություններ թանգարաններ: Նոր ցուցադրություններ կունենանք, թանգարանի աշխատակիցների համար կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ: Ասոցիացիան ունենալու է պաշտոնական կայք, որում ընդգրված են լինելու բոլոր անդամ-թանգարանները: Այնտեղ կներկայացվեն թանգարանի ստեղծման պատմությունը, հավաքածուները, կլուսաբանվի գործունեությունը: Կայքը մեր թանգարանի համար շատ լավ գովազդային միջոց կծառայի»,-հավելեց Արմինե Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ ասոցիացիայում Ադրբեջանից արդեն երկու թանգարան էին ընգրկված, ևս մեկը` Վրաստանից: «Մենք առաջին թանգարանն ենք, որ ներկայացնում ենք Հայաստանը»,-եզրափակեց նա:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հիմնվել է 1978 թ.: 1984 թ.հունվարի 23-ին բացվել է  տուն-թանգարանի առաջին ցուցադրությունը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am