Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Հովիկ Աբրահամյանն ընդունել է տոնավաճառներում գործունեություն ծավալող տնտեսվարողներին

Հովիկ Աբրահամյանն ընդունել է տոնավաճառներում գործունեություն ծավալող 
տնտեսվարողներին

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, խոստացածի համաձայն, ընդունել է տարբեր տոնավաճառներում գործունեություն ծավալող տնտեսվարողներին: Վարչապետը նշել է, որ ՀՀ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության արդյունքում որոշվել է հետաձգել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողությունը մինչև հուլիսի 1-ը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ կառավարությունը քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների և շահագրգիռ բոլոր մարմինների հետ քննարկելու է «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը` բոլորի համար ընդունելի որոշում կայացնելու նպատակով: Վարչապետը շեշտել է, որ հաշվի են առնվելու ներկայացվելիք կարծիքներն ու առաջարկությունները՝ օրենքի շուրջ առկա խնդիրները հնարավորինս արագ լուծելու համար: Նա ընդգծել է, որ կառավարության նպատակը բիզնես միջավայրում հավասար պայմանների ստեղծումն է և գործադիրն անելու է ամեն ինչ, որպեսզի փոքր և միջին բիզնեսը կայանա ու զարգանա:

Հանդիպմանը մասնակից տնտեսվարողները և հասարակական կազմակեպությունների ներկայացուցիչները ողջունել են կառավարության դիրքորոշումները և նշել, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունների հետ կապված վարչապետի ներկայացրած առաջարկն ընդունելի է իրենց համար: ՓՄՁ-ների ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել Հովիկ Աբրահամյանին՝ կրկին անգամ ընդունելու և իրենց խնդիրներն ու հարցադրումները լսելու համար: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am