Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Երևան-Աշտարակ ճանապարհին շրջվել է «Օպել» ավտոմեքենա

Երևան-Աշտարակ ճանապարհին շրջվել է «Օպել» ավտոմեքենա

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 1-ին, ժամը 04.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Պռոշյան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «Օպել» մակնիշի ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ միջպետական Մ-1 ավտոճանապարհի Երևան-Աշտարակ հատվածում (18-րդ կմ) դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել» մակնիշի 33 DS 839 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել հանդիպակաց գոտում. դեպքի վայրում տուժածներ չեն հայտնաբերվել:

Հրշեջ-փրկարարները փակել են գազի բալոնի փականը, հոսանքազրկել, ուղղել են ավտոմեքենան և մոտեցրել քարշակին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am