Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

38-ամյա Ռոնալդոն վերադառնում է մեծ ֆուտբոլ

38-ամյա Ռոնալդոն վերադառնում է մեծ ֆուտբոլ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի նախկին չեմպիոն բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդոն վերադառնում է մեծ ֆուտբոլ: Ռոնալդոն պայմանագիր է ստորագրել ամերիկյան «Ֆորտ Սթրայկերս»-ի հետ: 38-ամյա ֆուտբոլիստը վերսկսել է մարզվել Ֆլորիդան ներկայացնող թիմի կազմում: Ռոնալդոն այդ ակումբի բաժնետերերից մեկն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Eurosport կայքը:

Ռոնալդոն ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2011 թվականին, իսկ մինչ այդ հանդես էր գալիս բրազիլական «Կորինտիանս» ֆուտբոլային ակումբում, որտեղ մասնակցել է 69 հանդիպման և դարձել է 35 գոլի հեղինակ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am