Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Լևոն Արոնյանը կխաղա Բադեն-Բադեն գերխոշոր մրցաշարում

Լևոն Արոնյանը կխաղա Բադեն-Բադեն գերխոշոր մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն օրեր անց կմեկնարկի գերմանական Բադեն-Բադեն քաղաքի գերխոշոր մրցաշարում:  

Այն կանցկացվի փետրվարի 2-9-ը: Նրա մրցակիցները կլինեն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Վիշվանաթան Անանդը, Ֆաբիանո Կարուանան, Մայքլ Ադամսը, Էթիեն Բաքրոն, Արկադի Նայդիչը եւ Դավիթ Բարամիձեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս տարի մրցաշարն ուժեղագույններից մեկն է, որն անցկացվում է Գերմանիայում: Այն բաղկացած է 7 տուրերից և մասնակիցները միմյանց հետ կմրցեն միայն մեկ անգամ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am