Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Էրդողանը ձգտում է նմանվել Բրիտանիայի թագուհուն

Էրդողանը ձգտում է նմանվել Բրիտանիայի թագուհուն

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեծ հավակնություններ ունի նմանվելու Մեծ Բրիտանիայի միապետ Ելիզավետա Երկրորդ թագուհուն: Այս մասին հոդված է հրապարակվել բրիտանական հեղինակավոր The Telegraph պարբերականում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հոդվածագիրը նշում է, որ Էրդողանը, ով այժմ ունի աշխարհում ամենամեծ նախագահական պալատը, որն իր արժողությամբ շուրջ 384 միլիոն ֆունտ է, պնդում է, որ ինքը չի ձգտում լինել սուլթան, այլ ավելի շատ ցանկանում է լինել Մեծ Բրիտանիայի թագուհու նման: Ավելին, Թուրքիայի նախագահի համոզմամբ` Մեծ Բրիտանիան այն երկիրն է, որի օրինակին պետք է հետևեն իրենք:

Ի պատասխան միապետ լինելու և Օսմանյան կայրսության սուլթաններից ոգեշնչվելու մեղադրանքների` Էրդողանը սկսել է արդարանալ` ասելով. «Երբ խոսքը ԱՄՆ-ի մասին է, չենք ասում փադիշահական համակարգ: Երբ խոսքը Բրազիլիայի մասին է, չենք ասում փադիշահական համակարգ: Երբ խոսքը Հարավային Կորեայի մասին է, չենք ասում փադիշահական համակարգ: Երբ խոսքը Մեքսիկայի մասին է, չենք ասում փադիշահական համակարգ: Ինչո՞ւ եք պնդում, որ փադիշահական համակարգ կա միայն այն ժամանակ, երբ խոսք է գնում Թուրքիայի մասին»:

The Telegraph-ը, հիշեցնելով, որ «փադիշահ» անվանել են Օսմանյան կայսրության սուլթաններին, արձանագրում է, որ Էրդողանին նախորդած երկու նախագահները` Աբդուլլահ Գյուլը և Ահմեդ Նեջդեթ Սեզերը, երբևէ չէին նախագահել նախարարների հավաքը, մինչդեռ ներկայիս նախագահը գնաց այդ քայլին:

Բրիտանական պարբերականը նշում է, որ Էրդողանի այս մեկնաբանությունները հաջորդել են ՄԻԵԴ-ում Փերինչեքի գործով կայացած լսումներին, որում Հայաստանը ներկայացնում է Ամալ Քլունին և Լոնդոնի Doughty Street փաստաբանական գրասենյակի մյուս փաստաբանները:

«Թուրքիան չի ընդունում, որ կատարվածը եղել է Ցեղասպանություն և վիճարկում է 1.5 միլիոն մարդկանց մահը, սակայն իր հարցազրույցում նախագահն ասել է, որ եթե պատմությունն «իսկապես ցույց տա, որ մենք հանցանք ենք գործադրել, եթե մենք պարտավոր լինենք վճարել դրա համար, ապա որպես Թուրքիա մենք դա կընդունենք և համապատասխան քայլեր կձեռնարկենք»,- Washington Post-ին է մեջբերում բրիտանական պարբերականը: Ի դեպ, Washington Post-ն իր հոդվածը վերնագրել է հեգնանքով` «Էրդողանն ասում է`պատմությունը կլինի «Հայոց ցեղասպանության» դատավորը: Իսկապե՞ս»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am