Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սփյուռքի նախարարությունում կայացել է Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի նիստը

Սփյուռքի նախարարությունում կայացել է Լրագրողների համահայկական 
համաժողովները համակարգող մարմնի նիստը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարությունում հունվարի 30-ին կայացել է Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի հերթական նիստը, որը վարել է համակարգող խորհրդի նախագահ Շահան Գանտահարյանը: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ սփյուռքի նախարարության տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչությունից:

Նիստին մասնակցել են համակարգող մարմնի անդամներ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Ն. Մարտիրոսյանը, ՀՀ ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը, ՀՀ սփյուռքի նախարարության պատասխանատու աշխատակիցներ:

Նիստին հեռակապով միացել  են նաև Իրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանը, Չեխիայի «Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը, Լիբանանի «Խոսնակ» ամսագրի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը և գրող, հրապարակախոս Հակոբ Վարդիվառյանը (ԱՄՆ):

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորապես նշել է. «Ուրախ եմ ողջունել այսքան վաստակաշատ լրագրողների. դուք ներկայացնում եք այն ամրոցը, որը կոչվում է տեղեկատվական ցանց: Հատկապես այս տարի դուք շատ մեծ անելիք ունեք, և ձեր գործունեությունը, հրապարակումներն ու աշխատանքները պետք է բխեն  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի կողմից երեկ ընդունված համահայկական հռչակագրի տառին ու ոգուն: Որքան ակտիվ ու գործունյա եղաք, այնքան ուժեղ կդիմադարձեք թուրք-ադրբեջանական քարոզչությանն ու կեղծարարությանը: Ակնկալում եմ, որ դուք 2015թ. միասնական կլինեք և ձեր բոլոր ջանքերը համակարգված կներդնեք այդ ուղղությամբ»:

Քննարկվել են նիստի օրակարգում ընդգրկված հարցերը՝ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ լավագույն հրապարակում» անվանակարգով մրցանակաբաշխության անվանակարգերի և չափորոշիչների հստակեցումը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների լուսաբանումը տարածաշրջանային մամուլում և Լրագրողների 7-րդ համաժողովում հնչած առաջարկություններին վերաբերող հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am