Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մոսկվան կշարունակի նպաստել միջսիրիական բանակցությունների ակտիվացմանը. Ռուսաստանի ԱԳՆ

Մոսկվան կշարունակի նպաստել միջսիրիական բանակցությունների 
ակտիվացմանը. Ռուսաստանի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան պատրաստ է  շարունակելու բոլոր միջոցներով խթանել միջսիրիական հաղորդակցությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով   սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այս մասին հունվարի 30-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Ռուսաստանի արտգործանախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ կայացած հանդիպումը ավելի է մեծացրել սիրիական հասարակության տարբեր շերտերի տրամադրությունը Սիրիայում խաղաղությունը վերականգնելու ավելի ակտիվ և արդյունավետ ուղիներ որոնելու հարցում:

Մոսկվայում հունվարի 29-ին ավարտվեց մոսկովյան հանդիպումը, որն առաջին էր Սիրիայի կառավարական և ընդդիմադիր պատվիրակությունների միջև 2014թ.-ի փետրվարին ընդհատված երկխոսություններից հետո: Նախարարությունը նշել է, որ Սիրիայի կառավարությունը և ընդդիմության ներկայացուցիչները ցանկություն են հայտնել շարունակել բանակցությունները մոսկովյան հարթակում:

Մոսկվայում հունվարի 26-ից 29-ը կայացած հանդիպումը անվանել են ֆորում, որն ուներ կառուցողական բնույթ, և այն կարող է հիմք հանդիսանալ միջսիրիական բանակցությունների վերսկսման համար: Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ մասնակիցները համաձայնության են եկել մի շարք սկզբունքների շուրջ, որոնք ստացել են «մոսկովյան սկզբունքներ» անվանումը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am