Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Armeniangenocide100.org կայքն արդեն հասանելի է երեք լեզուներով

Armeniangenocide100.org կայքն արդեն հասանելի է երեք լեզուներով

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված կայքը հունվարի 30-ից հասանելի է բոլոր հետաքրքրվողներին: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կայացած մամուլի ասուլիսիով ազդարարվեց կայքի բացումը: Այս պահին հասանելի են հայերեն, ռուսերեն, անգլերեն տարբերակները, առաջիկա շաբաթներին կայքի նյութերը կլինեն նաև այլ օտար լեզուներով: Կայքը բաղկացած է «Ցեղասպանություն», «Ճանաչում», «Պատմիր քո պատմությունը», «Նորություններ», «Գրադարան» բաժիններից, իսկ յուրաքանչյուր բաժնում առկա են ենթաբաժիններ: «Այս օրը 100 տարի առաջ» խորագիրը կրող հատվածում էլ բոլոր այն նյութերն են, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության թեմային և տպվել են հայկական ու արտասահմանյան մամուլում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ցեղասպանություն» բաժինը ներառում է տերմինի սահմանումը, Հայոց ցեղասպանության ժամանակագրության մասին տեղեկատվությունը, նյութեր մշակութային եղեռնի վերաբերյալ: Այդ ենթաբաժնում ներկայացված են հայ միջնադարյան հուշարձանները, որոնք ավերվել են Հայոց ցեղասպանության տարիներին և հաջորդող ժամանակաշրջանում:

«Ճանաչում» բաժնում բոլոր այն պետությունների, կազմակերպությունների մասին տեղեկատվությունն է, որոնք ճանաչել են Հայոց ցեղապանության իրողությունը,  ներառված են պահանջագրեր, տարբեր փաստաթղթեր:

«Պատմիր քո պատմությունը» բաժինն էլ թույլ կտա յուրաքանչյուր հայի ներկայացնել ցեղասպանության իր պատմությունը, եթե վերապրել կամ ականատեսն են եղել այդ ողբերգության: Այն ունի նաև կրթական նպատակ` միտումով, որ դպրոցականներն ու ուսանողներն ակտիվորեն կներգրավվեն այդ աշխատանքում` իրենց ընտանիքի պատմությունը ճշտելով ու ներկայացնելով հանրությանը:

Արտերկրում կիրակնօրյա դպրոցներում էլ նախատեսվում է դասեր կազմակերպել, որ տեղի հայ երեխաներն իրենց պատմություններն իրար ներկայացնեն, հետո դրանք պատմեն իրենց օտարազգի ընկերներին: Բացի այդ` ամենահաջող պատմությունները կներկայացվեն սոցիալական  հոլովակի տեսքով:

«Գրադարան» բաժնում զետեղված են լուսանկարներ, տեսահոլովակներ, որոնք առնչվում են թեմային: Տեսահոլովակներից մեկն էլ սովորեցնում է պատրաստել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշը` անմոռուկը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am