Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել Գյումրիում տարվող հետաքննության վերաբերյալ

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել Գյումրիում տարվող 
հետաքննության վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունը կոչ է անում կոնկրետ փաստարկներ բերել Գյումրիի  ողբերգական դեպքին հաջորդած բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած հասարակական կարգի խախտման և ոստիկաններին մարմնական վնասվածք հասցնելու կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանների կողմից իբր կատարված խախտումների վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հայտարարության մեջ նշված է. 

«Վերջին օրերին որոշ անձինք և լրատվամիջոցներ լուրեր են տարածում, իբր Գյումրիի  ողբերգական դեպքին հաջորդած բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած հասարակական կարգի խախտման և ոստիկաններին մարմնական վնասվածք հասցնելու կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում տարբեր անձինք, այդ թվում` անչափահասներ, անօրինական տարվում են ոստիկանության տարածքային բաժիններ, որտեղ նրանց նկատմամբ իբր նաև բռնություն է կիրառվում: Միևնույն ժամանակ, այդպես էլ որևէ փաստ չի հրապարակվում նման դեպքերի վերաբերյալ, ավելին` այդ անփաստարկ  հայտարարությունները «լուրջ» վերլուծության են ենթարկվում:

Ոստիկանությունը, հավատարիմ վերջին տարիներին որդեգրած սկզբունքներին, կոչ է անում կոնկրետ փաստեր ներկայացնել յուրաքանչյուր նման դեպքի մասին: Ահազանգերով կկատարվի քննություն, և մեղավոր անձինք խստագույնս կպատժվեն: Հակառակ դեպքում, նման հայտարարությունները կարող են դիտվել որպես զրպարտություն, և տարածողներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ ոստիկանության կողմից համապատասխան իրավական գործընթաց կսկսվի»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am