Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Qantas ավիաընկերությունը եւ Samsung-ը ավիաուղեւորներին կառաջարկեն վիրտուալ իրականության սաղավարտներ

Qantas ավիաընկերությունը եւ Samsung-ը ավիաուղեւորներին կառաջարկեն վիրտուալ իրականության սաղավարտներ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալական Qantas ավիաընկերությունը մոտ ապագայում մտադիր Է վիրտուալ իրականության սաղավարտներ առաջարկել Ավստրալիայի եւ ԱՄՆ-ի միջեւ իրականացվող չվերթների առաջին կարգի ուղեւորներին: Սա Qantas-ի եւ Samsung-ի համատեղ նախագիծն Է, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC News-ին:

Ծրագրերը, որոնք ուղեւորները կկարողանան դիտել Samsung Gear VR սաղավարտի օգնությամբ, կլինեն եռաչափ: Ավիաընկերությունը չի կասկածում, որ նոր տեխնոլոգիան թույլ կտա նոր տպավորություններ ստանալ թռիչքի ընթացքում:

«Այս տեխնոլոգիան նոր հնարավորություններ Է բացում: Ուղեւորը, օրինակ, կկարողանա վիրտուալ շրջագայություն կատարել Լոս Անջելեսի առաջին կարգի ուղեւորների նոր սպասասրահում կամ իր աչքով տեսնել A380 աԷրոբուսի վայրԷջքը թռիչքային գոտում»,-ասել Է Qantas-ի մամուլի քարտուղար Օլիվիա Ուիրթը:  

Նա նաեւ նշել Է, որ նոր տեխնոլոգիայի օգնությամբ ուղեւորներին ցույց կտան այն ուղղությունները, որոնցով թռչում Է ավիաընկերությունը, եւ նոր ծրագրեր կհուշեն հանգստի կազմակերպման համար: Ուիրթի խոսքով՝ ուղեւորները կկարողանան դիտել հոլիվուդյան սիրված ֆիլմեր, սակայն որքան մեծ կլինի նրանց ընտրությունը, նա չի հայտնել:   

Qantas-ը հավելել Է, թե սարքերի համար կոնտենտի ստեղծման նպատակով աշխատում Է Jaunt ընկերության հետ:

CCS Insight կոնսալտինգային ընկերության  հետազոտությունների տնօրեն Բեն Վուդը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել Է, որ նախագծի գլխավոր խնդիրը կդառնա ծրագրերի լայն ընտրության ապահովումը: Նա նաեւ  կարծում Է, որ ինքնաթիռը լավագույն վայրը չԷ վիրտուալ իրականության համար: «Չկա ավելի վատ բան, քան նստել այն մարդու կողքին, որն օգտվում Է նմանօրինակ սաղավարտից: Նա շուռումուռ Է գալու բազկաթոռում, ձեռքերով զանազան շարժումներ Է անելու եւ մշտապես տարուբերելու Է գլուխը: Իսկ դա նյարդայնացնում Է»,-նշել Է նա:  

Վուդը նաեւ վստահ չԷ նմանօրինակ սարքերի օգտագործման անվտանգության հարցում: «Ներկայության այնքան ամբողջական Էֆեկտ Է ստեղծվում, որ մարդիկ չեն իմանա, թե ինչ Է կատարվում իրենց շուրջը»,-ասել Է նա:

Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, տեխնոլոգիան մարտի կեսերից եռամսյա փորձարկում կանցնի Ավստրալիայի եւ ԱՄՆ-ի միջեւ A380 ինքնաթիռների կողմից իրականացվող առանձին չվերթներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am