Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Ֆրանսիայի հարավում ավելի քան 55 հազար տուն Է հոսանքազրկվել սաստիկ տեղումների հետեւանքով

Ֆրանսիայի հարավում ավելի քան 55 հազար տուն Է հոսանքազրկվել սաստիկ տեղումների հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի հարավում ավելի քան 55 հազար տնային տնտեսություններ առանց Էլեկտրամատակարարման են մնացել հունվարի լույս 30-ի գիշերը տարածաշրջանում մոլեգնած հուժկու տեղատարափ անձրեւների հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը,  հաղորդել Է հանրապետության Էլեկտրացանցերի գլխավոր գործարկուն՝ ERDF-ն:

Երկրի հարավ - արեւմուտքում հոսանքազրկված են 27 հազար տուն եւ բնակարան: Տարերքը մոլեգնել Է նաեւ հարեւան մարզերում. Ակվիտանիայում հոսանքազրկվել Է ավելի քան 12 հազար տուն, եւս 16 հազարը՝ Հարավ-Պիրենեյներ տարածաշրջանում: Քամու պոռթկումները հասել են վայրկյանում 30,5 մետր արագության:  

Ծառերին ավտոմեքենաների բախումից տուժել Է հինգ մարդ, եւս մեկին քամին տանիքից ցած Է նետել: Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, երկրի մի շարք տարածաշրջաններում պահպանվում Է տագնապի բարձր՝ «նարնջագույն» մակարդակը՝ կապված հնարավոր հեղեղումների եւ փոթորկալից քամիների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am