Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Ուկրաինական ճգնաժամը չպառակտեց ՀԱՊԿ-ն. Բորդյուժա

Ուկրաինական ճգնաժամը չպառակտեց ՀԱՊԿ-ն. Բորդյուժա

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինական ճգնաժամը չի վատացրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից երկրների հարաբերությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, հայտարարել Է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«Ես որեւԷ սառնություն չեմ զգացել ու չեմ զգում ՀԱՊԿ-ի պետությունների միջեւ, ընդհակառակը, բոլորն Էլ շատ ակտիվ են, առաջարկություններ են անում»,-ասել Է Բորդյուժան «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալությունում կայացած մամուլի ասուլիսում:

«Մի շարք հարցերում մենք տարբեր հայացքներ ունենք, այս միջազգային կազմակերպության արվեստն Էլ հենց այն Է, որ գտնվի փոխհամաձայնություն, առայժմ մեզ դա հաջողվում Է»,-նշել Է նա:

Բորդյուժայի խոսքով՝ «չի եղել մի դեպք, որ մենք որեւԷ խնդրի լուծում չգտնենք»:

ՀԱՊԿ-ն ստեղծվել Է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի հիման վրա, որը ԱՊՀ-ի անդամ երկրների կողմից ստորագրվել Է 1992 թվականի մայիսի 15-ին: ՀԱՊԿ-ի մասնակիցներն են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը: Ուզբեկստանը 2012 թվականի հունիսի վերջին հայտարարել Է, որ կասեցնում Է իր մասնակցությունը կազմակերպության գործունեությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am